Ծառայություններ

Ծառայությունների ամբողջական ցանկ

Յուրաքանչյուր ծառայություն կազմակերպվում է ձեր ընկերության առանձնահատկություններին համապատասխան։

01

Հաշվապահական ծառայություններ

Ֆինանսական և հարկային հաշվառում, հաշվետվությունների կազմում, հաշվապահական ծառայության կազմակերպում և ստուգում։

  • Հաշվապահական հաշվառման վարում, հարկային, վիճակագրական հաշվետվությունների կազմում
  • Կազմակերպության հաշվապահական ծառայության կառուցվածքային կազմակերպում ձեռնարկության առանձնահատկություններին համապատասխան
  • Կազմակերպությունների հաշվապահական և կառավարչական հաշվառման կազմակերպում (կատարելագործում, ավտոմատացում) ձեռնարկության առանձնահատկություններին համապատասխան, այդ թվում՝ ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպում և աշխատակազմի ուսուցում
  • Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման համալիր և թեմատիկ ստուգում, թերությունների բացահայտում և ուղղում
  • Այլ հաշվապահական ծառայություններ
02

Կառավարչական հաշվառում

Ինքնարժեքի հաշվարկման մեխանիզմներ, ներքին հաշվետվություններ և կառավարչական հաշվառման ավտոմատացում։

  • Կազմակերպությունների կառավարչական հաշվառման կառուցվածքի կատարելագործում, ինքնարժեքի հաշվարկման մեխանիզմների, փաստաթղթաշրջանառության և ներքին հաշվետվությունների համակարգի ներդրում
  • Կառավարչական հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրում, ավտոմատացման սխեմաներ, այդ թվում՝ ինքնարժեքի վերլուծության ավտոմատ համակարգերի ներդրում կազմակերպության առանձնահատկություններին համապատասխան
03

Հարկեր և խորհրդատվություն

Հաշվապահական և հարկային խորհրդատվություն, մասնակցություն հարկային ստուգումներին և շահերի պաշտպանություն։

  • Հաշվապահական և հարկային խորհրդատվություն, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման կարգավորում, տնտեսագիտական վերլուծությունների էլեկտրոնային մեխանիզմի ներդրման կազմակերպում (Excel), մասնագիտական անձնակազմի դասընթաց և այլն
  • Հաշվապահական և հարկային խորհրդատվություն՝ հարկային ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման ստուգմամբ, մասնակցություն կազմակերպության ստուգումների գործընթացին, կազմակերպության շահերի պաշտպանություն հարկային և մաքսային օրենսդրության հարցերով
  • Տնտեսական գործունեության / գործարքի վերլուծություն և գնահատում հաշվապահական հաշվառման, հարկային և տնտեսագիտական տեսանկյունից
  • Տնտեսական գործունեությունից / գործարքից առաջացող հարկերի հաշվարկման խորհրդատվություն
  • Մասնագիտական եզրակացության տրամադրում և ներկայացում դատարանում
  • Տնտեսական իրավախախտումների հետևանքով հարուցված քաղաքացիական և վարչական գործերով փորձագիտական վերլուծություններ և խորհրդատվություն
  • Հարկային ստուգումների (ստուգման ակտերի ուսումնասիրություն, փորձագիտական վերլուծություն և խորհրդատվություն), հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ակտերի դատահաշվապահական փորձաքննություններ, առարկությունների կազմում, շահերի պաշտպանություն
  • Աշխատանքային օրենսդրության գծով խորհրդատվություն
04

Վարկեր և բանկեր

Խորհրդատվություն վարկային փաթեթների և բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով։

  • Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ վարկային փաթեթների և այլ ֆինանսատնտեսական հարաբերությունների գծով խորհրդատվություն
  • Սեմինար քննարկումների կազմակերպում
05

Բաժնեմասերի գնահատում

Բաժնետոմսերի և բաժնեմասերի շուկայական արժեքի գնահատում որակավորված փորձագետի կողմից։

  • Կազմակերպությունների (բաժնետոմսերի, բաժնեմասերի) շուկայական արժեքի գնահատում, մասնագիտական և/կամ դատահաշվապահական եզրակացության տրամադրմամբ որակավորված փորձագետի կողմից
06

Դատահաշվապահական փորձաքննություններ

Փորձագիտական եզրակացության տրամադրում որակավորված փորձագետի կողմից և դրա պաշտպանություն դատարանում։

  • Դատահաշվապահական փորձաքննություններ, որակավորված փորձագետի կողմից փորձագիտական եզրակացության (փորձագիտական կարծիքի) տրամադրում, եզրակացության պաշտպանություն դատարանում
  • Նախաձեռնողի կողմից փորձագետին տրվող հարցերի ձևակերպման, փաստաթղթերի կազմման և ներկայացման, փորձաքննությանը վերաբերող այլ հարցերով հաշվապահական և տնտեսագիտական խորհրդատվություն
  • Փորձագետի/մասնագետի վկայություն դատարանում